23.06.2019 13:05

«Ռեալի» տնօրենը բացատրել է, թե ինչու ակումբը չի կարողացել գնել Մեսսիին

«Ռեալի» տնօրենը բացատրել է, թե ինչու ակումբը չի կարողացել գնել Մեսսիին

«Ռեալի» տնօրենների խորհրդի անդամ Հերոնիմո Ֆարրեն բացատրել է, թե ինչու «Արքայական ակումբը» չի կարողացել գնել Լեո Մեսսին: 

«Եթե Մեսսին չի խաղացել «Ռեալում», ապա միայն նրա համար, որ մենք չենք կարողացել գնել նրան: Դա անհավանական էր: Նա հասանելի չէր: Մյուս աստղը Ռոնալդուն էր և «Ռեալը» հաջորդ 10 տարիներին քաղեց նրա տաղանդի պտուղները: 

«Ռեալը» աշխարհի ամենահաջողակ ակումբն է: Մենք դժվար պահեր ենք ունեցել, բայց եղել է ցիկլ Դի Ստեֆանոյի և այլ լեգենդար ֆուտբոլիստների օրոք, եվրոպական գավաթի մրցաշարի առաջին 5 տիտղոսներն են նվաճել: 

Պերեսի ղեկավարման ընթացքում եղել են Զիդանը, Ֆիգո, Ռոնալդոն, Բեյլը և Ռոնալդուն»,- Ֆարրեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: