24.06.2019 09:03

ԵԱ. Լյովա Գեւորգյանը՝ ոսկե մեդալակիր(տեսանյութ)

ԵԱ. Լյովա Գեւորգյանը՝ ոսկե մեդալակիր(տեսանյութ)

Իտալիայում անցկացվող ազատ ոճը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը նվաճեց հաղթողի կոչումը: 92 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 6:3 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Իսլամ Կարտոեւի նկատմամբ:

60 կգ քաշային կարգի եզրափակիչում  Գենիկ Ասատրյանը դարձել է արծաթե, 71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը՝ բրոնզե մեդալակիր: