24.06.2019 10:30

Ռոջեր Ֆեդերերը՝ Հալեի մրցաշարի հաղթող

Ռոջեր Ֆեդերերը՝ Հալեի մրցաշարի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց Գերմանիայի Հալե քաղաքում ավարտված թենիսի Gerry Weber Open մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում շվեյցարացի թենիսիստը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ առավելության հասավ  7:6 (7:2), 6:1հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 25 րոպե: