24.06.2019 11:00

«Մալյորկան» 6 տարի անց վերադարձավ իսպանական Պրիմերա

«Մալյորկան» 6 տարի անց վերադարձավ իսպանական Պրիմերա

«Մալյորկան» վեց տարի անց դարձյալ նվաճեց Իսպանիայի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունք:

Փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» տանը 3:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին», որն առաջին խաղում առավելության էր հասել2:0 հաշվով:

«Մալյորկան» Պրիմերայից դուրս էր մնացել 2012-2013 թվականների մրցաշրջանի արդյունքում եւ վեց տարի հանդես էր գալիս Սեգունդայում: