24.06.2019 11:30

Ամերիկայի Գավաթ. Կոլումբիան ու Արգենտինան դուրս եկան քառորդ եզրափակիչ(տեսանյութ)

Ամերիկայի Գավաթ. Կոլումբիան ու Արգենտինան դուրս եկան քառորդ եզրափակիչ(տեսանյութ)

Կոլումբիայի եւ Արգենտինայի հավաքականները նվաճեցին Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր:

Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Քաթարի թիմի նկատմամբ: Աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Սերխիո Ագուերոն:

Կոլումբիայի հավաքականն ուժեղ էր Պարագվայի թիմից՝ 1:0: 

Կոլումբիան երեք հաղթանակից հետո B խմբում գրավեց առաջին տեղը, Արգենտինան երկրորդն է՝ 4 միավոր:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին Բրազիլիան, Վենեսուելան ու Չիլին:

Ամերիկայի Գավաթ,  B խումբ, երրորդ տուր

Քաթար - Արգենտինա՝ 0:2  (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 4, Սերխիո Ագուերո, 82

Կոլումբիա - Պարագվայ՝ 1:0 (տեսանյութ)

Գուստավո Կուելյար, 31