24.06.2019 13:00

Paris United. Մեսսին և Սուարեսը ճնշում են գործադրում Նեյմարի վրա

Paris United. Մեսսին և Սուարեսը ճնշում են գործադրում Նեյմարի վրա

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը այս ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Paris United-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի այդ որոշման վրա ազդում են նրա նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ովքեր ցանկանում են նրան տեսնել կատալոնական ակումբում: 

Եթե փարիզյան ակումբը մոտ 350 միլիոն եվրոյի չափով առաջարկ ստանա, ապա թիմում չի պահի 27-ամյա խաղացողին: 

ՊՍԺ-ի ղեկավարությունը հասկանում է, որ Նեյմարը չի արդարացրել թիմի առաջատարի հետ կապված ակումբի սպասելիքները, սակայն նրան շատ արտոնություններ են տվել՝ չնայած թիմի գլխավոր մարզչի բողոքներին: 

Դե իսկ այժմ ակումբի նոր մարզական տնօրենը մտադիր է ավելի խիստ ռեժիմ սահմանել: