24.06.2019 11:26

Բորիս Ջոնսոնի անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալը խարխլել է նրա վարկանիշը

Բորիս Ջոնսոնի անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալը խարխլել է նրա վարկանիշը

Զանգվածային լրատվամիջոցների հրամցրած պատմությունները Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի և նրա ընկերուհու միջև ընտանեկան սկանդալի վերաբերյալ խարխլել են նրա նախընտրական վարկանիշը: Այդ մասին հաղորդել է The Mail on Sunday կիրակնօրյա թերթը:

Պարբերականն ուշադրություն է հրավիրել ընդամենը երկու օրում Ջոնսոնի վարկանիշի կտրուկ անկման վրա: Այսպես, հինգշաբթի, այսինքն՝ վիճաբանությունից առաջ անցկացված հարցումն արձանագրել էր Ջոնսոնի 27 % առավելությունը թորիների առաջնորդի պաշտոնի համար իր մրցակից Ջերեմի Հանթի նկատմամբ: Մինչև շաբաթ օրն անցկացված հարցումը, երբ վարչապետական մրցապայքարի ֆավորիտի ընտանեկան սկանդալը դարձել էր հանրության սեփականությունը, ցույց տվեց, որ Ջոնսոնի և Հանթի միջև տարբերությունը կրճատվել է 2,5 անգամ՝ մինչև 11 %:

Ըստ մամուլի՝ վարչապետի 55-ամյա թեկնածուի և նրա կյանքի ներկայիս ընկերուհի, 31-ամյա Քերրի Սայմոնդսի միջև, որի բնակարանում է այժմ ապրում Ջոնսոնը՝ կնոջից հեռանալուց հետո, լեզվակռիվը սկանդալի է վերածվել այն ժամանակ, երբ Ջոնսոնն անզգուշորեն գինի է թափել Քերրի բազմոցի ու նրա սիրած բաձի վրա: Քերրին գոռացել է՝ «ինձ չդիպչես», «դուրս կորի իմ տնից», իսկ Ջոնսոնն ի պատասխան պահանջել է «հանգիստ թողնել» իր նոութբուքը, որից հետո լսվել է վայր ընկնող առարկայի ձայն: Քիչ անց նրանց բնակարան է անակնկալ կերպով ժամանել ոստիկանությունը: Իրավապահները շատ արագ հասկացել են, որ կանչի համար որևէ առիթ չի էլ եղել և արագ հեռացել են ապագա հավանական վարչապետի տնից՝ կատակով խորհուրդ տալով, թե ինչպես կարելի է բազմոցի վրայից հեռացնել գինու բծերը:

Ջոնսոնն ու իր ընկերուհին համոզված են, որ այդ ամենը սարքած էր և քաղաքական դրդապատճառներ ուներ:

Փոխանցում է tass.ru-ն: