24.06.2019 12:00

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրկին հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրկին հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկից հետո  Իմամօղլուն հավաքել է 53, 9 % ձայն, հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Իշխող Արդարության և զաևգացման կուսկացության թեկնածու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր զինակից Բինալի Յիլդիրիմը հավաքել է ձայների 45,2 %-ը: Նա արդեն հրապարակավ ընդունել է  պարտությունը և իր մրցակցին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Իմամօղլուն իր հաջողությունն անվանել է ամբողջ քաղաքի հաղթանակը և հայտարարել իր պատրաստակամությունը՝ համագործակցելու նախագահ Էրդողանի հետ:

ԿԸՀ-ն չեղարկել էր քաղաքապետի՝ այս տարվա մարտին կայացած ընտրությունները, որոնցում նույնպես հաղթել էր Էքրեմ Իմամօղլուն ՝ չստորագրված արձանագրությունների առկայության պատճառաբանությամբ:

Ստամբուլը շատ կարևոր քաղաք է Էրդողանի համար: Նա ինքն այստեղ է սկսել իր  քաղաքական մեծ կարիերան՝ 1994 թ. հաղթելով քաղաքապետի ընտրություններում: Մոտավորապես 17 միլիոն բնակիչ ունեցող մեգապոլիսը Թուրքիայի ֆինանսական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Փոխանցում է BBC-ն: