24.06.2019 12:27

Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուին

Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

«Հուսով եմ, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրությունների արդյունքներն օգուտ կբերեն քաղաքին: Այսօր կրկին արտահայտվեց ժողովրդի կամքը: Ես շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը, նախնական տվյալներով, հաղթել է ընտրություններում»,- սոցցանցում գրել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը խոստացել է նաև շարունակել սերտ համագործակցությունը «Ժողովրդական դաշինքի» շրջանակներում, որի մեջ մտնում են իր ղեկավարած Արդարության և զարգացման կուսակցությունը և Ազգայնական շարժման կուսակցությունը:

Փոխանցում է tass.ru-ն: