24.06.2019 12:33

Անցում համամասնականի. Իվանիշվիլին կատարեց ցուցարարների պահանջներից մեկը. Aliq

Անցում համամասնականի. Իվանիշվիլին կատարեց ցուցարարների պահանջներից մեկը. Aliq

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Aliq»-ի փոխանցմամբ՝ խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:

Սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

Հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝

Համամասնական ընտրություններ 2020 թվականից

Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը

Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին