24.06.2019 15:02

ԶԼՄ. Սաակաշվիլիի կինն ու որդին աջակցում են ցուցարարներին Թբիլիսիում

ԶԼՄ. Սաակաշվիլիի կինն ու որդին աջակցում են ցուցարարներին Թբիլիսիում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կինը՝ Սանդրա Ռուլովսը, որդու՝ Նիկոլոզ Սաակաշվիլիի հետ միասին, մասնակցել են կիրակի օրը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքին՝ ցուցարարներին աջակցելու համար:

«Ես այստեղ եմ որպես երկու վրացու մայր: Ես շատ եմ ուզում ապրել այս երկրում, ազատ երկրում, որտեղ ռուսաստանյան ազդեցությունը մեծ չէ: Ռուսաստանի հետ կարելի է տնտեսական հարաբերություններ ունենալ, կարող են զբոսաշրջիկներ գալ, բարեկամական հարաբերություններ հաստատել»,- լրագրողներին ասել է Ռուլովսը:

Կիրակնօրյա ցույցի մասնակիցները պահանջել են ՆԳՆ ղեկավար Գերոգի Գախարիայի հրաժարականը, խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով և հինգշաբթի կայացած հանարահավաքի ժամանակ ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց ազատ արձակում:

Փոխանցում է tass.ru-ն: