24.06.2019 14:39

Ուկրաինա. ԿԸՀ-ն Սաակաշվիլիի կուսակցությանը թույլ չի տվել մասնակցել ռադայի ընտրություններին

Ուկրաինա. ԿԸՀ-ն Սաակաշվիլիի կուսակցությանը թույլ չի տվել մասնակցել ռադայի ընտրություններին

ԿԸՀ-ն հրաժարվել է Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում»-ի անդամներին հւլիսի 21-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում  գրանցել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածու՝ ինչպես կուսակցության ցուցակով, այնպես էլ մեծամասնական ընտրատարածքներում: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԿԸՀ-ն:

«Գերագույն ռադայի ընտրությունները հայտարարվել են մայիսի 21-ին, սակայն կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վկայում են, որ «Նոր ուժերի շարժումը» ընտրություններին մասնակցության հարցերը քննարկել է դեռևս մայիսի 8-ին»,- նշել է ԿԸՀ-ն: Այդ կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումն ու անցկացումը կատարվել են կուսակցության կանոնակարգի խախտմամբ:

Դրանից առաջ ԿԸՀ-ն թույլ չի տվել ընտրություններին մասնակցել նաև «Ձախ ուժերի միության» և Կոմունիստական կուսակցության թեկնածուներին:

Փոխանցում է tass.ru-ն: