24.06.2019 14:55

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է նախագահական ընտրապայքարի մեջ մտնելու մասին

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է նախագահական ընտրապայքարի մեջ մտնելու մասին

Փենսիլվանիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է նախագահական ընտրապայքարի մեջ մտնելու մասին՝ դառնալով Դեմոկրատական կուսակցության կողմից այդ պաշտոնին հավակնող 24-րդ թեկնածուն 2020 թ. ընտրություններում:

ԱՄՆ ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալը կիրակի օրն իր տեսաուղերձը տեղադրել է իր կայքում: Սեսթաքի ասելով՝ ինքը Դեմոկարտական կուսակցության մյուս թեկնածուներից ուշ է հայտնել իր առաջադրման մասին, քանի որ նրա դուստրը պայքարում էր քաղցկեղի դեմ և ընդամենը վերջերս է կարողացել հաղթահարել այդ հիվանդությունը:

Նախընտրական մրցապայքարի մեկնարկն ԱՄՆ-ում կտրվի 2020 թ. փետրվարին:
Փոխանցում է tass.ru-ն: