24.06.2019 16:09

Միքայել Արզումանյանը՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Միքայել Արզումանյանը՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Արզումանյանը Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի տեղակայլն էր: Նա այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ 2018 թվականի հունիսին, եւ պաշտոնից ազատվել էր՝ 2018-ի հուլիսին: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի, Արզումանյանը պաշտոնանկ էր արվել անցած տարվա ամռանը Ստեփանակերտում՝ ԼՂՀ իշխանությունների հրաժարականը պահանջող ցույցերին աջակցելու համար: