24.06.2019 16:30

Հեղաշրջման փորձ Եթովպիայում

Հեղաշրջման փորձ Եթովպիայում

Եթովպական բանակի գլխավոր շտաբի պետ Սեարե Մեկոննենը սպանվել է սեփական թիկնապահի ձեռքով՝ Ամհարա նահանգում խռովությունը ճնշելու ժամանակ:

Այդ մասին տեղեկացրել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահնեդը ազգային հեռուստատեսության եթերում:

Խռովությունը ճնշելու ընթացքում զոհվել է ևս մի բարձրաստիճան զինվորական, ինչպես նաև Ամհարա նահանգի վարչակազմի ղեկավարն ու նրա խորհրդականը:

Վարչապետի խոսքով՝ իշխանություններին հաջողվել է կանխել հեղաշրջումը:

ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է, որ Ադիս-Աբեբայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցները չլքեն դեսպանատան տարածքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եթովպիայի մայրաքաղաքում կրակոցներ են հնչում:

Եթովպիայի հյուսիսում անկարգություններ են տեղի ունենում վերջին մի քանի տարիներին: Դրանք կապված են ամհարա և գումուզ՝ երկու խոշոր էթնիկ խմբերի միջև հակամարտությունների հետ:

Փոխանցում է BBC-ն: