24.06.2019 16:53

Վրաստանի նախագահը կոչ է արել քաղաքական խնդիրները լուծել՝ չխոչընդոտելով ՌԴ զբոսաշրջիկներին

Վրաստանի նախագահը կոչ է արել  քաղաքական խնդիրները լուծել՝ չխոչընդոտելով ՌԴ զբոսաշրջիկներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սխալ է համարում իր ռուսատանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի որոշումը՝ արգելելու ՌԴ-ից Վրաստան չվերթերը, և կոչ է արել քաղաքական խնդիրները լուծել՝ առանց խոչընդոտներ ստեղծելու զբոսաշրջիկների համար:

Euronews-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին խոստովանել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև վաղուց լարվածություն կա, սակայն դա չի խանգարել մեկուկես միլիոն զբոսաշրջիկների՝ այցելելու Վրաստան:

«Իմ պատասխանը հետևյալն է. զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը: Իսկ քաղաքական գործիչներն ու ղեկավարները պետք է լուծում գտնեն  այն խնդիրների համար, որոնք դարձել են տեղի ունեցածի պատճառը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ պարզաբանելով, որ խնդրի լուծում ասելով՝ նկատի ունի վրացական տարածքների միավորումը:

Փոխանցում է Interfax-ը: