24.06.2019 17:10

ԶԼՄ. ԱՄՆ-ը կիբեռգրոհ է ձեռնարկել Իրանի հրթիռային համակարգերի վրա

ԶԼՄ. ԱՄՆ-ը կիբեռգրոհ է ձեռնարկել Իրանի հրթիռային համակարգերի վրա

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը կիբեռգրոհ է իրականացրել Իրանի սպառազինության համակարգերի վրա՝ ի հատուցումն Օրմուզի  նեղուցում տանկերների վրա հարձակման և ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացման:

Ինչպես հաղորդել է Washington Post-ը, կիբեռհարձակման արդյունքում չեզոքացվել են Իրանի հրթիռային սարքավորումների կառավարման համակարգերը:

Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ կիբեռհարձակումները ծրագրվել են մի քանի շաբաթվա ընթացքում: Շաբաթ օրը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը նախազգուշացրել էր, որ Իրանն ակտիվացնում է կիբեռգրոհներն ԱՄՆ-ի դեմ:

Իրանական համակարգերի կրած վնասի մասին դեռևս անկախ հաստատում չկա:

Փոխանցում է BBC-ն: