25.06.2019 11:04

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ռուսաստանյան պատվիրակությանը թույլ է տալիս վերադառնալ

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ռուսաստանյան պատվիրակությանը թույլ է տալիս վերադառնալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառույցի պատժիչ մեխանիզմը սահմանափակող բանաձև է ընդունել, ինչը Ռուսաստանի պատվիրակությանը ԵԽԽՎ վերադառնալու հնարավորություն է տալիս:

Պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է, հաղորդել են ԶԼՄ-ները:

Բանձևն ընդունվել է ԵԽԽՎ անդամ Պետրա դը Սութերի զեկույցից հետո: Դրան կողմ է քվեարկել 118 պատվիրակ, դեմ՝ 62-ը, ձեռնպահ է մնացել 10-ը:

Մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հայտարարություն էր ընդունել, որի համաձայն՝ պետությունները պետք է «հավասար մասնակցություն ունենան ԵԽԽՎ-ին»: Նախարարները տեղեկացրել էին, որ բոլոր պատվիրակությունները կարող են մասնակցել համաժողովի հունիսյան նստաշրջանին, որտեղ տեղի կունենան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությունները: Նախարարները նշել էին, որ ԵԽԽՎ բյուջե անդամավճարներ մուծելը անդամ-պետությունների հիմնական պարտականություններից է: Ռուսաստանը անդամավճար չէր վճարում: 2014 թ. ապրիլին նա զրկվել էր ԵԽԽՎ-ում լիազորություններից  Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ:

Համաժողովի նստաշրջանում այժմ ընդունված բանաձևը փոփոխություններ է մտցնում ԵԽԽՎ կանոնակարգում և բացառում է ցանկացած պատվիրակության ձայնի իրավունքից զրկելը, ինչպես առաջարկում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն:

Փոխանցում է BBC-ն: