25.06.2019 12:32

Վրաստան. Իշխանությունները զիջումներ են խոստանում, ընդդիմությունը՝ բողոքի նոր ակցիաներ

Վրաստան. Իշխանությունները զիջումներ են խոստանում, ընդդիմությունը՝ բողոքի նոր ակցիաներ

Վրաստանի իշխանությունները բողոքի ցույցերի ֆոնին նոր զիջումներ են խոստացել ընդդիմությանը:

Իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» դաշինքը խոստացել է արագացնել ռեֆորմները՝ եկող տարի խորհրդարանական ընտրությունները  զրոյական անցումային շեմ ունեցող համամասնական ընտրակարգով  անցկացնելու համար:

«Հանրության պահանջները պետք է կատարվեն: Նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային բռնարարքները, և նրանք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորությունները, պետք է պատժվեն: Ինչ վերաբերում է այսօրվա որոշմանը (ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին), ապա այն կայացվել է, նախևառաջ, մեր հանրության և երիտասարդ սերնդի կամքով»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Թբիլիսիում ցույցերը ցրելիս իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին:

Ավելի վաղ ցուցարարների պահանջով հրաժարական էր տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Ցուցարարները պահանջում են նաև ՆԳՆ ղեկավար Գերորգի Գախարիայի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փոխանցում է euronews-ը: