25.06.2019 13:12

ԱՄՆ-ը նոր կոշտ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և նրա առաջնորդի դեմ

ԱՄՆ-ը նոր կոշտ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և նրա առաջնորդի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի և այդ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի անձնական գրասենյակի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Նախագահ Թրամփի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցները, որոնց արդյունքում կսառեցվեն միլիարդավոր դոլարների իրանական  արտասահմանյան ակտիվները, Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացնելու և այլ թշնամակն ակցիաների պատասխանը կլինեն:

Սակայն նա նշել է, որ պատժամիջոցները կմտցվեին ցանկացած դեպքում, եթե անգամ անօդաչուի հետ կապված միջադեպը եղած չլիներ: Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի միջուկային զենք ստանալ:

Մեկ շաբաթ առաջ Իրանը հայտարարել էր, որ հունիսի 27-ին կմեծացնի հարստացված ուրանի քանակի այն չափաբաժինը, որը նրան թույլատրվել է ունենալ 2015 թ. պայմանագրով:

Փոխանցում է BBC-ն: