25.06.2019 15:10

Ղրղզստանի դատախազությունը հաստատել է Ատամբաևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը

Ղրղզստանի դատախազությունը հաստատել է Ատամբաևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը հավանություն է տվել խորհրդարանի պատգամավորների՝ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին, երեքշաբթի խորհրդարանի նիստում հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ դատախազությունում կարծում են, որ պետության նախկին ղեկավարը կարող է առնչություն ունենալ հողամասերի վերաորակավորմանը, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ընթացքում կոռուպցիային, կալանավայրից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակմանը, ինչպես նաև մայրաքաղաքի ՋԷԿ-ին ապօրինի կերպով ածուխի մատակարարմանը և Կոյ-Տաշ բնակավայրում բնակելի տան շինարարության համար ապօրինաբար հողամաս ստանալուն:

Նախատեսված է, որ նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ղրղզստանի գերագույն խորհրդում կքննարկվի այսօր՝ հունիսի 25-ին:

Ատամբաևը Ղրղզստանը ղեկավարել է 2011-ից 2017 թթ., նա առաջին նախագահն էր, որը պաշտոնը կամովին լքեց առաջին ժամկետից հետո: Նախկին նախագահը երկու տարի առաջ   դարձել էր պետության  ղեկավարի պաշտոնում ներկայիս ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնողը: 2018 թ. գարնանը  նա խոստովանել է, որ լուրջ տարաձայնություններ ունի Ժեենբեկովի հետ:

Մեկուկես տարվա ընթացքում Ղրղզստանում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են Ատամբաևի մերձավոր շրջապատից մի քանի հոգի, այդ թվում՝ երկու նախկին վարչապետ, երկու քաղաքապետ, մի շարք նախարարներ, պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փոխանցում է tass.ru-ն: