25.06.2019 16:11

Քոչարյանը կկալանավորվի, գործը հետ կանչվեց ՍԴ-ից

Քոչարյանը կկալանավորվի, գործը հետ կանչվեց ՍԴ-ից

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիելյանի, բավարարեց Դատախազության, մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդների ներկայացուցչի եւ տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները եւ որոշեց.

բեկանել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը երաշխավորությամբ փոխելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացնել անձնական երաշխավորությունը, Քոչարյանի նկատմնամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքը վերցնելու պահից, անձնական երշխավորութւյան ժամանակ մուծած դրամական միջոցները վերադարձնել երաշխավորողներին,

ինչպես նաեւ, բեկանել ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել դատարան՝ նոր քննության:   

Դատավորի որոշումները կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: