25.06.2019 16:24

ԶԼՄ. Թբիլիսիում դատարանն ազատ է արձակել 41 ձերբակալված ցուցարարների

ԶԼՄ. Թբիլիսիում դատարանն ազատ է արձակել  41 ձերբակալված ցուցարարների

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 հոգու բողոքը, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին 12-օրյա կալանքի՝ խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի վերաբերյալ գործի շրջանակներում, և ազատ է արձակել նրանց: Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝  դատարանը անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մյուսներին դատապարտել է չորս օրվա կալանքի՝ ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար, բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն անցել է հինգ օր, նրանք ազատ են արձակվել:

Երեկ դատարանն ազատ էր արձակել ևս 16 մարդու:

Ձերբակալվածների ազատ արձակումը հունիսի 20-ից  Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված զանգվածային բողոքի ցույցի մասնակիցների պահանջներից մեկն է:

Փոխանցում է tass.ru-ն: