26.06.2019 10:36

«Արսենալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան»

«Արսենալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան»

Լոնդոնի «Արսենալի» ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կտեղափոխվի իտալական «Միլան», հաղորդում է Sky Sports-ը։

Մեկ տարի անգլիական ակումբում խաղալուց հետո նա դարձյալ կմիանա մարզիչ Մարկո Ջամպալոյին, որը գլխավորել է «Միլանը»։

Տորեյրան ու Ջամպաոլոն միասին աշխատել են «Սամպդորիայում»։ Ուրուգվայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես է եկել 2016-2018 թվականներին։