26.06.2019 12:30

Կապելո. «Յուվեն» կհաղթի Սերիա Ա-ն դե Լիխտի հետ

Կապելո. «Յուվեն» կհաղթի Սերիա Ա-ն դե Լիխտի հետ

«Յուվենտուսի»  նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ Մաթեյաս դե Լիխտը կդառնա ուժեղ լրացում թիմի համար: Իտալացի մասնագետի կարծիքով «Այաքսի» առաջատարը շատ արագ կդառնա «Ծեր սինյորայի» հաջողության բանալին.

-Եթե «Յուվենտուսը» պայմանագիր կնքի Դե Լիխտի հետ, ապա կրկին կհաղթի Սերիա Ա-ում: Ներկա պահին նա աշխարհի լավագույն կիապաշտպանն է: Եթե նա թիմում է, ապա թույլ է տալիս խաղալ երկու պաշտպանով: Այդ դեպքում արագ կարող է եզրից առաջ նետվել: Իսկ եթե նա չլինի, մրցակիցներն ավելի հեշտությամբ առաջ կգան: Եթե խոսում եմ մրցակիցների մասին, ապա նկատի ունեմ «Նապոլիին» և «Ինտերին»: Իսկ մնացածը չեմպիոնական պայքարին իմ կարծիքով չեն կարող մասնակցել մի շարք  պատճառներով,- ասել է  Կապելոն: