26.06.2019 13:00

Լուի վան Գալը՝ Պեպ Գվարդիոլայի մասին

Լուի վան Գալը՝ Պեպ Գվարդիոլայի մասին

«Բարսելոնա»-ի և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ում գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին: 

«Գվարդիոլայի գլխավոր նվաճումը «Մանչեսթեր Սիթի»-ում դա հարձակողական ֆուտբոլն է, որն ուրախացնում է երկրպագուներին: 

Այդ ոճը նման է «Այաքս»-ի ֆուտբոլին: Գվարդիոլան կազմակերպված մարդ է, իսկ նրա ֆուտբոլիստները խաղադաշտում մարմնավորում են նրա գաղափարները:

Այժմ նրա գլխավոր առաջադրանքը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է», - հոլանդացու խոսքերն է փոխանցում El Pais-ը: