26.06.2019 10:33

Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև

Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-ին, հուլիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն առանձին վայրերում` ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի  27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 26-ին, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         37.60C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             10.70C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        23.70C