26.06.2019 12:02

Արշավիր Ղարամյանը՝ ԼՂՀ ԱԽ քարտուղար

Արշավիր Ղարամյանը՝ ԼՂՀ ԱԽ քարտուղար

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր Վիտալի Բալասանյանը: Ղարամյանը երկար ժամանակ ղեկավարել էր ԼՂՀ ԱԱԾ-ն, սակայն, անցած տարվա ամռանը՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել պաշտոնից՝ ԼՂՀ ոստիկանապետի հետ միասին: