26.06.2019 11:07

Թրամփն Իրանին սպառնացել է լրիվ ոչնչացնել

Թրամփն Իրանին  սպառնացել է լրիվ ոչնչացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կտրուկ հայտարարություններ ու վիրավորանքներ են փոխանակում:

Այն բանից հետո, երբ Ռոուհանին հայտարարել է, թե Սպիտակ տունը «մտավոր հետամնացությամբ» է տառապում, Թրամփը Twitter-ում Իրանի դեմ «ապշեցուցիչ ուժ» կիրառոեու սպառնալիքների հեղեղ է տեղացել:

«Ամերիկյան նպատակների դեմ ցանկացած գրոհի ԱՄՆ-ը կպատասխանի ապշեցուցիչ ուժգնությամբ: Որոշ շրջաններում դա լիակատար ոչնչացում կլինի»,- գրել է Թրամփը twitter-յան իր էջում:

ԱՄՆ առաջնորդը իրանական ղեկավարությանը մեղադրել է ագրեսիվ քաղաքականության մեջ և ասել, որ նրանք չեն ընկալում այսօրվա իրականությունը:

«Իրանը բարություն և գթություն չի հասկանում: Երբեք չի հասկացել: Նրանք, ցավոք, միայն ուժն են հասկանում, իսկ ԱՄՆ-ի բանակն աշխարհում ամենահզորն է»,- հավելել է Թրամփը՝ Թեհրանի հայտարարությունն անվանելով անկիրթ ու վիրավորական:

Ռոուհանին խստորեն քննադատել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու՝ Վաշինգտոնի որոշումը: «Սպիտակ տան գործողություններն ի ցույց են դնում նրանց մտավոր հետամնացությունը»,- ասել է Իրանի նախագահը:

Փոխանցում է BBC-ն: