26.06.2019 11:44

ՆԱՏՕ. Ռուսաստանը ժամանակ ունի մինչև օգոստոս՝ պահպանելու ՄՓՀՀ պայմանագիրը

ՆԱՏՕ. Ռուսաստանը ժամանակ ունի մինչև օգոստոս՝ պահպանելու ՄՓՀՀ պայմանագիրը

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իեն Սթոլթենբերգը Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև օգոստոս ժամանակ ունի, որպեսզի ոչնչացնի իր 9M729 թևավոր հրթիռները, որոնք խախտում են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին միջազգային պայմանագրի դրույթները:

Հակառակ դեպքում, նախազգուշացրել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն պատասխան քայլեր կձեռնարկի:

Ռուսաստանի պետդումայում Սթոլթենբերգի հայտարարությունը ծիծաղելի են անվանել:

1987 թ. ստորագրված ՄՓՀՀ պայմանագիրը ուժը կարող է կորցնել օգոստոսի 2-ին:

ՆԱՏՕ-ն հուսով է, որ Ռուսաստանը պատասխանատու ընտրություն կկատարի, սակայն նշաններ չի տեսնում, թե Կրեմլը պատրաստ է կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի պահանջները և ոչնչացնել հրթիռները, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը:

«Ռուսաստանը շարունակում է նոր հրթիռներ մշակել: Պայմանագիրը փրկելու համար մնացել է հինգ շաբաթ»,- հավելել է Սթոլթենբերգը:

Փոխանցում է BBC-ն: