26.06.2019 13:55

Դատարանը բեկանել է Ուկրաինայի ԿԸՀ որոշումը

Դատարանը բեկանել է Ուկրաինայի ԿԸՀ որոշումը

Ուկրաինական դատարանը բեկանել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում»  կուսակցության թեկնածուներին Գերագույն ռադայի ընտրություններում չգրանցելու վերաբերյալ:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը:

«Սաակաշվիլիի կուսակցությունը հաղթել է դատն ընդդեմ ԿԸՀ-ի: Դատարանը ԿԸՀ-ին պարտավորեցրել է մեկ անգամ ևս ստուգել փաստաթղթերը և գրանցել ցուցակը»,- գրել է Սարգանը սոցիալական ցանցում:

Փոխանցում է tass.ru-ն: