26.06.2019 15:16

Չինաստանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ձեռնպահ մնալ քննադատությունից

Չինաստանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ձեռնպահ մնալ քննադատությունից

Չինաստանը դժգոհ է Մեծ Բրիտանիայի որոշ պաշտոնյաների հայտարարություններից և դիրքորոշումից, որոնք դատողություններ են անում Հոնկոնգում հասարակական անկարգությունների վերաբերյալ և քննադատում են այնտեղ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցող բախումները:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Չինաստանն արտահայտում է իր ծայրահեղ դժգոհությունը և վճռական բողոքն այդ առիթով: Մենք Մեծ Բրիտանիայից պահանջում ենք անհապաղ դադարեցնել միջամտությունը Հոնկոնգի գործերին և Չինաստանի ներքին քաղաքականությանը, ինչ ձևով էլ դա արտահայտվի»,- նշել է նա մամուլի ասուլիսում:

Դիվանագետը հիշեցրել է, որ Հոնկոնգը 1997 թվականից համարվում է ՉԺՀ տարածք, որը շատ տարիներ անց միավորվել է երկրի մայրցամաքային մասին:

«Հոնկոնգի հարցերը Չինաստանի ներքին քաղաքականությանն են վերաբերում, և ոչ մի պետություն, կազմակերպություն կամ մասնավոր անձ իրավունք չունի միջամտելու այդ գործերին»,- եզրափակել է դիվանագետը:

Երեքշաբթի բրիտանական խորհրդարանում անհանգստություն էին հայտնել Հոնկոնգում անկարգությունների և ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժի կապակցությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: