26.06.2019 18:41

Մելանյա Թրամփի օգնականը դարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը

Մելանյա Թրամփի օգնականը դարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը

Ստեֆանի Գրիշեմը՝ ԱՄՆ առաջին տիկնոջ օգնականը, կփոխարինի վերջերս իր պաշտոնաթողության մասին հայտարարած Սառա Սանդերսին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում: Նա կդառնա Դոնալդ Թրամփի վարչակազմի երրորդ մամուլի քարտուղարը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի և հանրության հետ կապերի գծով տնօրենի պաշտոնում Գրիշեմի նշանակման մասին Twitter-ում գրել է հենց առաջին տիկինը: «Ես չեմ կարող մեկ այլ մարդու նշել, որն ավելի լավ կծառայի մեր երկրին և վարչակազմին»,- գրել է Մելանյա Թրամփը:

Նոր պաշտոնում Գրիշեմի առաջին աշխատանքային այցը կլինի Թրամփին Ճապոնիա և Կորեա ուղեկցելը:  Այցը նախատեսված է այս շաբաթ:

Գրիշեմը Թրամփ ընտանիքի հետ աշխատում է 2015 թվականից:

Փոխանցում է BBC-ն: