27.06.2019 11:30

Ռիյադ Մահրեզի 4 երեխաների նախկին դայակը շահել է ֆուտբոլիստի դեմ դատը

Ռիյադ Մահրեզի 4 երեխաների նախկին դայակը շահել է ֆուտբոլիստի դեմ դատը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի չորս երեխաների նախկին դայակը շահել է ֆուտբոլիստի դեմ դատը, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

2018-ին Մահրեզի ընտանիքում աշխատած ֆիլիպինցի դայակը նախատեսված աշխատավարձից 4 հազար եվրո քիչ է ստացել։ Նա դիմել է դատարան։ Ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել դայակի աշխատավարձից չհիմնավորված պահում կատարելու համար եւ ստիպված կլինի փոխհատուցել։

Մահրեզի տարեկան աշխատավարձը 11,6 միլիոն եվրո է։ Նա 2018-ին ամռանն է «Լեսթերից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 67,8 միլիոն եվրոյով։