27.06.2019 13:10

Ֆերգյուսոնն ասել է, թե իր որ որոշման համար է մինչ օրս զղջում

Ֆերգյուսոնն ասել է, թե իր որ որոշման համար է մինչ օրս զղջում

27 տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շատ հաջողություններ ու ձախողումներ է ունեցել: 

Շոտլանդացի մասնագետը հայտնել է, որ ընդունել է մի որոշում, որի համար զղջում է մինչ օրս: Դա եղել է 2008 թվականին: 

«Չեմպիոնների լիգայում հաղթելը ֆանտաստիկ է: Մենք հիանալի որակներով խաղացողներ ունեինք հավաքված, շատ հզոր կազմ: 

Մինչ օրս անասելի զղջում եմ, որ որշեցի եզրափակչից դուրս թողնել Պարկ Ջի Սունին: Ոչ մի խաղացող արժանի չէ մնալ առանց եզրափակչի», - ասել է շոտլանդացի մասնագետը: