27.06.2019 10:29

Գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ

Գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումներ եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         38.10C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            10.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        23.90C