27.06.2019 12:12

Չեխիա. Անվստահության քվեն անհաջողություն է կրել

Չեխիա. Անվստահության քվեն անհաջողություն է կրել

Հինգշաբթի առավոտյան Չեխիայի ընդդիմությանը չի հաջողվել անվստահության քվե տալ վարչապետ Անդրեյ Բաբիշին. «կողմ» է քվեարկել 85 պատգամավոր, մինչդեռ անվստահության քվե տալու համար անհրաժեշտ էր 16 ձայնով ավելի:

Քվեարկություն անցկացնելու նախաձեռնողն ընդդիմությունն էր, և նրա այդ պահանջը կապված էր չեխ վարչապետին պատկանող ագրոհոլդինգի ստացած պետական նպաստների վերաբերյալ ԵՄ զեկույցի նախնական եզրակացությունների հետ:

«Ես այս քվեարկությունը դիտարկում եմ արպես մեր երկիրն ապակայունացնելու փորձ: Այդ քայլն արվում է ոչ ի շահ մեր քաղաքացիների ու մեր հանրապետության»,- հայտարարել է Բաբիշը:

Հունիսի 23-ին Բաբիշի դեմ բողոքի ցույցին մասնակցել է գրեթե 300 հազար մարդ: Ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան 2 ամիս: Ապրիլին Բաբիշին արդեն մեղադրել են խարդախության մեջ՝ եվրոպական գյուղատնտեսական ներդրումները բաշխելու ընթացքում:

Փոխանցում է euronews-ը: