27.06.2019 13:14

Պատասխանատվության կանչել Հաշոգիի մարդասպաններին

Պատասխանատվության կանչել Հաշոգիի մարդասպաններին

Ժնևում ՄԱԿ-ի  մարդու իրավունքների նստաշրջանում ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հետաքննության հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալլամարը ներկայացրել է ավելի վաղ հրապարակված զեկույցը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության գործով:

Զեկույցում արձանագրված է, որ Հաշոգին «զոհ է գնացել կանխամտածված, միտումնավոր հաշվեհարդարի, արտադատական մահապատժի»: Կալլամարը պնդում է, որ պետք է հետաքննություն կատարվի գլխավոր կասկածյալների նկատմամբ՝ անկախ նրանց պաշտոններից:

«Մենք հետաքննություն ենք անցկացրել մարդու իրավունքների բնագավառում, դա քրեական հետաքննություն չէր: Այնուհանդերձ, այն համոզիչ ապացույցներ է ի հայտ բերել, որոնք սաուդցի բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և նրա գլխավոր խորհրդականի անհատական պատասխանատվության հետագա քննության կարիք ունեն»,- ասել է Կալլամարը՝ պահանջելով արքայազն Մոհամեդ բեն Սալմանի և արտասահմանում նրա անձնական սեփականության նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ նրա անմեղության ապացույցներ չեն ներկայացվել:

Փոխանցում է euronews-ը: