27.06.2019 17:08

«Դժոխային շոգը» Եվրոպայում կարող է բազմաթիվ կյանքեր խլել

«Դժոխային շոգը» Եվրոպայում կարող է բազմաթիվ կյանքեր խլել

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում արտառոց շոգ սեզոն է սկսվել: Ֆրանսիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ջերմաչափը ռեկորդային ցուցանիշներ է գրանցում:

Մայրցամաքային Եվրոպայի մյուս երկրներում նույնպես հունիսյան միջին  ջերմաստիճանը 10-15 աստիճանով բարձր կլինի:

Եղանակային անոմալիայի պատճառը փոթորիկն է Հյուսիսային Ատլանտիկայում և հզոր անտիցիկլոնը Կենտրոնական Եվրոպայում: Դրանց զուգակցության արդյունքում մայրցամաքը Սահարայից ներքաշում է շիկացած օդի հոսանքը:

Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ 2019 թ. ամառը Եվրոպայում ամենաշոգ ամառն է լինելու 2003 թ. ի վեր, երբ եղանակային անոմալիան հուլիսին և օգոստոսին տասնյակ կյանքեր խլեց: Այս անգամ, գիտնականների պնդմամբ՝ զոհերը նույնիսկ կարող են ավելի շատ լինել:

Ամենաշոգը կլինեն Ֆրանսիայի և Իսպանիայի որոշ շրջաններ, որտեղ ջերմաչափի սանդղակը 40 աստիճանից ցած չի իջնի երեք օր շարունակ՝ չորեքշաբթիից մինչև ուրբաթ:

Փոխանցում է BBC-ն: