27.06.2019 18:38

Սահմանի խախտման կրկնության դեպքում Իրանն ավելի կոշտ պատասխան է խոստանում ԱՄՆ-ին

Սահմանի խախտման կրկնության դեպքում Իրանն ավելի կոշտ պատասխան է խոստանում ԱՄՆ-ին

Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանները խախտելու կրկնության դեպքում Թեհրանի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան անօդաչու սարքի դեպքում էր:

Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդել է Tasnim գործակալությունը:

«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչու սարքը Իրանի սահմանները չխախտելու կարևոր ազդանշան էր,- ասել է Լարիջանին:- Եթե նրանք կրկին նույնպիսի քայլի գնան, զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի»:

Լարիջանիի կարծիքով՝ «ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստանում երեսպաշտներից, ուստի նրանց տվյալները սխալ են: Եվ այդ տվյալների հիման վրա նրանք որոշումներ են կայացնում Իրանի վերաբերյալ»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

փոխանցում է tass.ru-ն: