28.06.2019 10:24

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:  

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        24.20C