Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի ղեկավար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
Նշենք, որ Գրիգորյանը վերջերս է նշանակվել Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Մինչ այդ՝ մոտ մեկ տարի եղել է Արցախի Ոստիկանապետը:
Հավելենք նաեւ, որ Քննչական կոմիտեն Արցախում ձեւավորվել է ընդամենը վերջերս: