01.07.2019 15:00

Իրանը հուլիսի 7-ից հետո կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունները

Իրանը հուլիսի 7-ից հետո կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունները

Իրանը կշարունակի կրճատել  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր պարտավորությունները հուլիսի 7-ից հետո: Այդ մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների գործողությունները, այդ թվում՝ INSTEX միջբանկային մեխանիզմի գործադրումը, բավարար չեն՝ ապահովելու Իրանի շահերը պայմանագրի շրջանակներում:

Ենթադրվում է, որ այս երկրորդ փուլում Թեհրանը կհրաժարվի ոչ ավելի, քան 3,67 %-ով ուրանի հարստացման պայմանները պահպանելուց, ինչպես նաև կվերադառնա Արակում ատոմային ռեակտորի նորացման սկզբնական պլանին, որն ընդունվել է մինչև ԳՀՀՊ ստորագրումը և թույլ է տալիս արտադրել զինական պլուտոնիում:

Փոխանցում է tass.ru-ն: