02.07.2019 10:47

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:  

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         37.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            10.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        24.60C