02.07.2019 12:27

ՄԱԳԱՏԷ. Իրանը գերազանցել է պայմանագրով թույլատրելի ուրանի պաշարների չափաքանակը

ՄԱԳԱՏԷ. Իրանը գերազանցել է պայմանագրով թույլատրելի ուրանի պաշարների չափաքանակը

Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կգ չափաքանակը, որը սահմանվել է 2015 թ. աշխարհի առաջատար տերությունների հետ կնքված պայմանագրով, հաղորդել են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները:

Մայիսին Իրանը չորս անգամ մեծացրել է հարստացված ուրանի արտադրանքը: Դա վառելանյութ է ատոմային ռեակտորների համար և կարող է օգտագործվել ատոմային ռումբ պատրաստելու նպատակով:

Պաշտոնական Իրանը հայտարարել է, որ իր գործողությունները պատասխան են ամերիկյան պատժամիջոցներին, որոնք վերականգնվել են գործարքից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը մինչ օրս պահպանում են համաձայնագրի պայմանները:

Եվրոպական երկրներն արդեն նախազգուշացրել են, որ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի յուրաքանչյուր խախտում ծանր հետևանքներ կունենա: ԵՄ երկրները կարող են վերականգնել պատժամիջոցների ռեժիմը, որն Իրանի նկատմամբ սահմանվել էր մինչ պայմանագրի ստորագրումը:

Փոխանցում է BBC-ն: