02.07.2019 20:16

Ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ

Ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ:

Խորհրդի կազմը.

Վարչապետը (խորհրդի նախագահն),

ՀՀ փոխվարչապետ, (Ոլորտը համակարգող)

Վարչապետի աշխատակազմի ղեկավար,

Արդարադատության նախարար,

Արդարադատության փոխնախարար, (Ոլորտը համակարգող)

ԲԴԽ նախագահ (համաձայնությամբ),

Գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ),

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),

ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (համաձայնությամբ):

Վարչապետի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: