03.07.2019 10:38

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝         38.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             12.30C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝         25.10C