03.07.2019 11:43

Մադուրո. Վենեսուելայի ընդդիմության հետ համաձայնության կգանք

Մադուրո. Վենեսուելայի ընդդիմության հետ համաձայնության կգանք

Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու մասին:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Մեր դռները բաց են ցանկացած առաջնորդի և ընդդիմության ցանկացած ներկայացուցչի հետ քաղաքական երկխոսության համար, և այդ ուղղությամբ էլ ամեն ինչ լավ է: Առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն այն մասին, թե որքան լավ են ընթանում շփումներն ու բանակցությունները, ինչպես նաև ընդդիմության տարբեր հատվածների հետ նախնական պայմանավորվածությունների մասին»,- ասել է Մադուրոն:

Բոլիվարիական Հանրապետության առաջնորդի խոսքով՝ Կարակասը շարունակում է պաշտպանել Նորվեգիայի նախաձեռնությունը՝ Օսլոյում Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:

Փոխանցում է tass.ru-ն: