03.07.2019 14:21

Օտտավան վիզա չի տա ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի՝ ռուսաստանյան անձնագիր ունեցող բնակիչներին

Օտտավան վիզա չի տա ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի՝ ռուսաստանյան անձնագիր ունեցող բնակիչներին

Կանադայի իշխանությունները մուտքի վիզա չեն տա Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության այն բնակիչներին, որոնք ռուսաստանյան անձնագրեր ունեն:

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը Տորոնտոյում, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայում բարեփախումների վերաբերյալ երրորդ համաժողովը:

«Կանադան այդ մարդկանց (ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին) ռուսաստանյան անձնագրեր հանձնելը դիտարկում է որպես ագրեսիայի ակտ Ուկրաինայի հանդեպ, և մենք դատապարտում ենք դա: Սակայն միայն դատապարտելն այս հարցում բավարար չէ, ուստի մենք այդ անձնագրերն անվավեր ենք ճանաչում»,- ասել է արտգործնախարարը:

Ընդ որում՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսքը «ռուսաստանյան անձնագրերի օրինական տերերի մասին չէ»: «Այդ միջոցառումները նաև ուղղված չեն նրան, որ Դոնբասի օկուպացված տարածքների բնակիչներին թույլ չտանք գալ Կանադա: Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր ապրում են օկուպացված Դոնբասի տարածքում, կարող են վիզայի համար դիմել՝ օգտագործելով իրենց ուկրաինական անձնագրերը»,- պարզաբանել է նախարարը:

Փոխանցում է tass.ru-ն: