03.07.2019 15:01

Ասանժի հայրը պատմել է որդու մասին

Ասանժի հայրը պատմել է որդու մասին

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է: Այդ մասին պատմել է նրա հայրը՝ Ջոն Շիփթոնը, հաղորդել է ավստրալական SBS հեռուստատեսությունը:

«Նրա ոգին չափազանց ամուր է, նա լի է վճռականությամբ՝ պայքարելու հանուն իր ազատության և մամուլի ազատության, որպեսզի մեզ տեղեկացնի, թե ինչով են զբաղվում մեր կառավարությունները»,- ասել է Շիփթոնը:

Այսօր Ասանժի կողմնակիցները, նրա հոր գլխավորությամբ, հավաքվել են Մելբուռնի կենտրոնական հրապարակում, որպեսզի նշենWikiLeaks-ի հիմնադրի 48-րդ տարեդարձը: Այդպիսով՝ Մելբուռնը դարձել է աշխարհի 60 քաղաքներից մեկը, որտեղ այդ առիթով տոնակատարություններ են կատարվում:

Փոխանցում է ria.ru-ն: